Եթե նույնիսկ ԱՄՆ-ը փոխի իր տեսակետը Ռուսաստանի հարցում, ապա Եվրամիությունը մտադիր չէ ու չի գնա դիրքորոշման փոփոխության:
Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԱԳ նախարարների հետ ոչ պաշտոնական ընթրիքից հետո, որը նվիրված է եղել ԱՄՆ ընտրությունների արդյունքներին,-տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, դուք գիտեք, ԵՄ-ն զբաղեցրել է շատ սկզբունքային դիրքորոշում Ղրիմի անօրինական միակցման և Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով։ Դա չի փոխվի՝ չնայած այլոց քաղաքականության հնարավոր փոփոխություններին»,-ասել է Մոգերինին:
Հիշեցնենք, որ ԵՄ-ն հուլիսի 1-ին երկարացրել էր ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները մինչև 2017 թվականի հունվարի 31-ը։