▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես նույնպես ունեմ կայան. արդեն 3-րդ ամիսն է՝ տեղադրել եմ, էլեկտրաէներգիա եմ արտադրում և շատ գոհ եմ

168.am-ը գրում է. Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի արտադրության ու արտահանման ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ֆեսյբուքյան օնլայն ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով էներգետիկայի ոլորտում իրականացված աշխատանքները: Նրա խոսքով, ընթացիկ տարում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` արևային էներգիայի ոլորտում միկրոէլեկտրակայանների դաշտը կարգավորելու համար:

«Այդ բարեփոխումների նպատակն այն է, որ բիզնեսը, ինչպես նաև քաղաքացին կարողանան տեղադրել համապատասխան սարք, և արևային ռեսուրսներից օգտվելով, էլեկտրաէներգիա արտադրել: Հնարավորություն է ստեղծվել, որ այդ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառվի ՀԷՑ-ին: Ի դեպ, ՀԷՑ-ի հետ գործարքն ազատեցինք բոլոր տեսակի հարկերից, շուկան ազատականացրեցինք, դրա համար լիցենզիա ձեռքբերելու կարիք չկա»,- ասաց Հայկ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի հետ պայմանագիր կնքելու օրինակելի ձևը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է: Արդեն կան արևային ռեսուրսներից օգտվող և էլեկտրաէներգիա արտադրող մեկ տասնյակից ավելի միկրոկայաններ, որոնք միացել են ՀԷՑ-ի ցանցին:

«Ի դեպ, ես նույնպես ունեմ կայան: Արդեն 3-րդ ամիսն է տեղադրել եմ, էլեկտրաէներգիա եմ արտադրում և շատ գոհ եմ: Խորհուրդ կտամ բոլորին տեղադրել համապատասխան սարքավորում և էներգիա արտադրել»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more