▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էս ի՞նչ վիճակում է խեղճ ժողովուրդը, այ մարդ

«Նույն խեղճությունն է, փախեփախն ու տխուր վիճակը: Չգիտեմ, թե երբ խելքի կգանք ու կշրջվենք դեպի ժողովուրդը, քանի որ այսպես չի լինի, էս ի՞նչ վիճակում է խեղճը,  այ մարդ: Ո՞ւմ հետ խոսում եմ՝ երեխաները, թոռները դրսում են, ինքն էլ այստեղ է, քանի դեռ պաշտոն ունի: Հենց պաշտոնանկ եղավ՝ ինքն էլ կփախչի: Այսպես չի լինի: Ինչո՞ւ չենք մտածում գործարանների մասին: Ժողովուրդը պետք է աշխատանք ունենա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2015 թվականին ՀՀ վիճակի մասին՝ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

Ինչ վերաբերում է գրական ասպարեզին, ապա գրականագետը ժողովրդին հող ու ջրին կապող ոչինչ չի տեսնում.

«Իհարկե, կան լավ պատմվածքներ, բանաստեղծություններ, բայց գրականությունը որպես երևույթ՝ չկա: Գրականությունը դարձել է Չարխախի ձորերում կորած մի բան»: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more