Ռուսաստանը և Ադրբեջանը նույնն են, երկուսի դեպքում էլ մարդասպանները սպանլ են քնած զոհերի և երկուսի դեպքում էլ փորձում են փախցնել հանցագրծներին հայի պատիժից
Չէի ցանկանում անրադառնալ Գյումրիում կատարված ոճրագործությանը, սակայն վերջին դեպքերի զարգացումը ինձ թույլ չտվեցին հոգուս ցավը և իմ մեջ կուտակված զայրութը չարտահայտվել:
Նախ առաջին, հարկավոր չէր պղտոր ջրում ձուկ որսալ` մեղադրելով ազգայնական պատկանելության համար, քանի որ հանցագործությունը ազգություն չի ճանաչում:
Պերմյակով ազգանունը դեռևս երկար կմնա մեր հանրության ուշադրության կենտրոնում, սակայն ինչպես հասկացա շատ կարճ կմնա իրավապահ մարմինների համար:
Կցանկանամ համեմատություն անցկացնել Սաֆարովի և Պերմյակովի միջև:
Սաֆարովը կացնահարելով սպանում է քնած հայ սպայի, իսկ Պերմյակովը` քնած մանկահասակի և մի ամբողջ հայ ընտանիքի:
Սաֆարովին դատեցին Հունգարիայում, սակայն կարճ ժամանակ անց արտահանձնեցին Ադրբեջանին, ապա մի ամբողջ հայ իշխանավոր, մի ամբողջ հայ ազգ հունգարներին էլ դավաճան, էլ մարդասպան կոչեցին, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունները սառեցվեցին:
Պերմյակովի պես վիժվածքը (սա դրան հաճոյախոսություն է) սպանում է միանգամից 6 անմեղ մարդկանց, այդ թվում մանկահասակ երեխայի, նաև վիրավորում մի քանի ամսեկան երեխայի ու պարզվում է, որ նա ՌԴ-ի քաղաքացի է, հետո էլ նույն ՌԴ-ի պատկան մարմինները առանց ամոթի հայտարարում են, որ այդ տականքին հանձնելու հարց անգամ չի կարող քննարկվել, դրանով փաստում են, որ Ադրբեջանից ոչ մի բանով առավել չեն և այն տեսլականը, թե իբրև Ռուսաստանը Հայաստանի դարավոր բարեկամն է` հոդս է ցնդում:
Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պահանջում եմ բոլոր պատկան մարմիններից, որպեսզի շտապ քայլեր ձեռնարկել, որպեսզի Պերմյակովը պատասխանատվության ենթարկվի ՀՀ-ում և ՀՀ-ի քրեական օրենքի ողջ խստությամբ, եթե դա չկարողանան կատարել, ապա սառեցնել ՌԴ-ի հետ ցանկացած տիպի հարաբերություն, հակառակ դեպքում կնշանակի, որ հայի կյանքը ոչ մի գրոշի արժեք չունի պատկան մարմինների համար:
Թող լինի գեթ մեկ հայ, ով կասի ՌԴ-ին Ադրբեջանի հետ նույն հարթության մեջ դասելը ուղղակի սխալ է, ապա թող հենց նա պատասխան տա 6 անմեղ զոհերի համար...