Երկու տարեկան Էմմի Ավագյանն արժանացել է բրիտանական The Guardian պարբերականի ուշադրությանը, երբ նա իր մայրիկի հետ մասնակցում էր Մանչեսթրի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում մատուցած պատարագին,հայտնում է «Արևելք»-ը։
Թերթի լրագրող-լուսանկարիչը ներկա է եղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպս. Մանուկյանի մատուցած Սուրբ Ծննդյան պատարագին և մանրամասներ փոխանցել այն մասին, որ հայերը Սուրբ Ծնունդը ուրիշ օր են նշում, հունվարի 6-ին՝ հուլյան օրացույցով: Լուսանկարիչը ընթերցողներին է ներկայացրել դրվագներ հայկական պատարագից, ջրօրհնեքից, ինչպես նաև՝ տոնական շնորհավորանքներից: