▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրն աշխատանքի կարիք ունի, սակայն 8 օր համազգային թմբիրի, խրախճանքի մեջ ենք

Կեղծ իրականության մեջ ենք ապրում: Երկիրն աշխատանքի կարիք ունի, սակայն 8 օր համազգային թմբիրի, խրախճանքի մեջ ենք: Հայաստանն արդարության կարիք ունի, սակայն արդարություն են ձևացնում: Իսկական հերոսները հայտնվել են կյանքի լուսանցքում, անարժաններին մեդալներ են բաժանում: Տնտեսական աճի մասին կեղծ զեկույցներ են հրապարակվում, սահմանամերձ գյուղերում փակ դռներն ավելանում են: Ցավալի է, որ բնակիչը քաղաքացի չի դառնում, չի գիտակցում, որ Հայաստանը երկիր դարձնելու համար ինքն էլ թեկուզ փոքր, սակայն անելիք ունի: Բոլորը սպասում են, որ Հայաստանը ստի և անարդարության ճահճից հանելու համար մերօրյա Դանկո է հայտնվելու, իր սիրտը բոցավառելով՝ ազգի փրկության ճանապարհ բացելու: Ու այդպես էլ մնում ենք հերոս առաջնորդին սպասելով, ինչպես համակարգիչը՝ կախված վիճակում:

 

Ոսկան Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more