«Էրեբունի-Երևան 2797»-ի բուն տոնական միջոցառումներին մնացել են հաշված օրեր: Տոնին ընդառաջ զրուցեցինք Երևան քաղաքի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի հետ, ում համար Երևանի ծննդյան տարեդարձն ընտանիքի անդամների տարեդարձը նշելուն հավասար է դարձել:
Հարց -Պարոն Հովհաննիսյան Երևանի գլխավոր ռեժիսոր լինելը որքանո ՞վ է պարտավորեցնող
-Միայն անունն արդեն պարտավորեցնող է, դա կոչում է ինձ համար: «Էրեբունի-Երևան»-ի ծննդյան տարեդարձն ընտանիքիս անդամների ծննդյան տարեդարձը նշելուն հավասար է դարձել: Օրինակ, երբ տանը պատրաստվում ենք մեր ծննդյան օրվան, սկսում ենք սեղանի զարդարանքից ու սպասքից՝ հետևելով, որ որևէ մանրուք հանկարծ դուրս չմնա: Անշուշտ, մտածում ենք նաև այն մասին, որ մեր հյուրերը լիարժեք ուրախանան և ապահովենք նրանց բարձր տրամադրությունը: «Էրեբունի-Երևան»-ի պարագայում խոսքը մի ամբողջ քաղաքի և այլն էլ մայրաքաղաքի մասին է: Հյուրերով ու բնակիչներով լեցուն քաղաքում պետք է կարողանաս բոլորին հավասարապես բաշխես լավ տրամադրությունը, ինչը պարտավորեցնող է, քանի որ շատ բան կախված է ռեժիսորից:
Հարց- Դուք տարաբնույթ մասսայական միջոցառումների ռեժիսորն եք եղել, ինչո՞վ են առանձնանում «Էրեբունի-Երևան»-ի կազմակերպչական ու ռեժիսորական հարցերը
Ընկերներս կատակով ասում են, թե իմ կողմից բեմադրված ինչ միջոցառում էլ լինի, Արգիշտին պարտադիր պետք է ներկա լինի: Անշուշտ համաձայն եմ նրանց հետ, քանի որ Էրեբունի-Երևանն իմ արյան մեջ է: Երևանի տոնը ես եմ, և ոչ թե այն առումով, որ ռեժիսորն եմ: Ուղղակի այն մնացած բոլոր միջոցառումներից առանձնանում է իր ծավալներով, իսկ ասելով ծավալ՝ նկատի ունեմ թե՛ բովանդակությունը, թե՛ մասնակիցների քանակը, թե՛ տրամադրությունը, թե՛ այդ օրվա գույները:
Հարց- Վերջերս ՀՀ նախագահի կողմից երախտագիտության մեդալ ստացաք, սպասո՞ւմ էիք այդ մեդալին
-Մեդալը տրվել է երախտագիտության և բարեխիղճ աշխատանքի համար, ինչը մեծ պատիվ էր ինձ համար: Երբեք չեմ սպասում մեդալների կամ պարգևների, չեմ մտածում այդ ուղղությամբ, դրա ժամանակ էլ չունեմ, եթե անկեղծ ասեմ: Ուղղակի կատարում եմ իմ գործը, ու երբ այն գնահատվում է, անչափ շնորհակալ եմ գնահատանքի համար:
Հարց- Կա՞ մարդ, ով Ձեզ համար Երևանն իսկապես սիրող մարդու չափանիշ է:
-Հայրս է այդ մարդը, քանի որ ամեն անգամ քաղաքում քայլելիս ասում էր. Մենք քայլում ենք իմ ոտնահետքերի վրայով, սա ես եմ կառուցել: Հայրս տեղեկացված էր ու գիտեր Երևանում ամեն վայր, գիտեր ամեն ինչ քաղաքի մասին ու, իմ խորին համոզմամբ, Երևանը սիրելը հենց դա է: Սերն անգիտակից լինել չի կարող, քաղաքի պատմությունը, Երևանի յուրաքանչյուր փողոցն ու անկյունը չիմանալով Երևանը չեն սիրում: Իմ կարծիքով ցանկացած ոք, եթե ասում է, որ սիրում է Երևանը, պարտավոր է պատասխանել քաղաքին վերաբերող ցանկացած հարցի, այլապես նա լիարժեք չի սիրում Երևանը:
Հարց- «Էրեբունի-Երևան2797»-ի կարգախոսի մասին ինչ կասե՞ք
-Ամեն տարի նոր կարգախոս է ընտրվում, և բոլոր կարգախոսները միշտ շատ ճիշտ են ընտրվել: Այս տարվանը, ամեն դեպքում, շատ դիպուկ է ընտրված: «Իմ ջերմ ու բարի քաղաք», իրոք շատ խոսուն կարգախոս է, քանի որ Երևանն ինձ համար աշխարհի ամենաջերմ ու ամենաբարի քաղաքն է:
«Էրեբունի-Երևան 2797»-ի բուն տոնական միջոցառումներին մնացել են հաշված օրեր: Տոնին ընդառաջ զրուցեցինք Երևան քաղաքի գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանի հետ, ում համար Երևանի ծննդյան տարեդարձն ընտանիքի անդամների տարեդարձը նշելուն հավասար է դարձել:
-Պարոն Հովհաննիսյան Երևանի գլխավոր ռեժիսոր լինելը որքանո ՞վ է պարտավորեցնող
-Միայն անունն արդեն պարտավորեցնող է, դա կոչում է ինձ համար: «Էրեբունի-Երևան»-ի ծննդյան տարեդարձն ընտանիքիս անդամների ծննդյան տարեդարձը նշելուն հավասար է դարձել: Օրինակ, երբ տանը պատրաստվում ենք մեր ծննդյան օրվան, սկսում ենք սեղանի զարդարանքից ու սպասքից՝ հետևելով, որ որևէ մանրուք հանկարծ դուրս չմնա: Անշուշտ, մտածում ենք նաև այն մասին, որ մեր հյուրերը լիարժեք ուրախանան և ապահովենք նրանց բարձր տրամադրությունը: «Էրեբունի-Երևան»-ի պարագայում խոսքը մի ամբողջ քաղաքի և այլն էլ մայրաքաղաքի մասին է: Հյուրերով ու բնակիչներով լեցուն քաղաքում պետք է կարողանաս բոլորին հավասարապես բաշխես լավ տրամադրությունը, ինչը պարտավորեցնող է, քանի որ շատ բան կախված է ռեժիսորից:
-Դուք տարաբնույթ մասսայական միջոցառումների ռեժիսորն եք եղել, ինչո՞վ են առանձնանում «Էրեբունի-Երևան»-ի կազմակերպչական ու ռեժիսորական հարցերը
Ընկերներս կատակով ասում են, թե իմ կողմից բեմադրված ինչ միջոցառում էլ լինի, Արգիշտին պարտադիր պետք է ներկա լինի: Անշուշտ համաձայն եմ նրանց հետ, քանի որ Էրեբունի-Երևանն իմ արյան մեջ է: Երևանի տոնը ես եմ, և ոչ թե այն առումով, որ ռեժիսորն եմ: Ուղղակի այն մնացած բոլոր միջոցառումներից առանձնանում է իր ծավալներով, իսկ ասելով ծավալ՝ նկատի ունեմ թե՛ բովանդակությունը, թե՛ մասնակիցների քանակը, թե՛ տրամադրությունը, թե՛ այդ օրվա գույները:
-Վերջերս ՀՀ նախագահի կողմից երախտագիտության մեդալ ստացաք, սպասո՞ւմ էիք այդ մեդալին
-Մեդալը տրվել է երախտագիտության և բարեխիղճ աշխատանքի համար, ինչը մեծ պատիվ էր ինձ համար: Երբեք չեմ սպասում մեդալների կամ պարգևների, չեմ մտածում այդ ուղղությամբ, դրա ժամանակ էլ չունեմ, եթե անկեղծ ասեմ: Ուղղակի կատարում եմ իմ գործը, ու երբ այն գնահատվում է, անչափ շնորհակալ եմ գնահատանքի համար:
-Կա՞ մարդ, ով Ձեզ համար Երևանն իսկապես սիրող մարդու չափանիշ է:
-Հայրս է այդ մարդը, քանի որ ամեն անգամ քաղաքում քայլելիս ասում էր. Մենք քայլում ենք իմ ոտնահետքերի վրայով, սա ես եմ կառուցել: Հայրս տեղեկացված էր ու գիտեր Երևանում ամեն վայր, գիտեր ամեն ինչ քաղաքի մասին ու, իմ խորին համոզմամբ, Երևանը սիրելը հենց դա է: Սերն անգիտակից լինել չի կարող, քաղաքի պատմությունը, Երևանի յուրաքանչյուր փողոցն ու անկյունը չիմանալով Երևանը չեն սիրում: Իմ կարծիքով ցանկացած ոք, եթե ասում է, որ սիրում է Երևանը, պարտավոր է պատասխանել քաղաքին վերաբերող ցանկացած հարցի, այլապես նա լիարժեք չի սիրում Երևանը:
-«Էրեբունի-Երևան2797»-ի կարգախոսի մասին ինչ կասե՞ք