▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հայ տաքսիստը թալանել է հնդիկ խոհարարի

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Վաղինակ Գրիգորյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն  և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

36-ամյա Վաղինակ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 27-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում Վաղինակն իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մեքենայով, որը շահագործում էր որպես տաքսի,  տեղափոխել է ազգությամբ հնդիկ ուղևորի՝ Դիլվար Գուլաբի Սինգ-Ռանային:

Ճանապարհին Վաղինակը ուղևորի մոտ գումար է տեսել ու որոշել է ավազակության միջոցով հափշտակել այն:

Նա մեքենան կայանել է Երևանի Կողբացի փողոցում, մեքենայի սրահում ուղևորի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, որպես զենք օգտագործած առարկան գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել է ուղևորի մոտ եղած գումարը՝ 4825 դոլարը:

Առաջադրված մեղադրանքում Վաղինակ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը տուժողը կանգնեցրել է իր մեքենան ու խնդրել է տուն տանել: Երբ հասել են նրա տան մոտ, ուղևորը իրեն վճարել է «թաքանոց դոլարով», իսկ ինքն ասել է, թե նա պիտի վճարի հազար դրամ: Իրենց մեջ խոսակցություն է եղել: Ի վերջո ուղևորը վճարել է հազար դրամ և իջել է մեքենայից: Իջնելու ժամանակ նրա գրպանից գումար է ընկել: Ինքը զայրացած է եղել ու այդ մասին նրան չի հայտնել: Այդ գումարը դրել է մեքենայի «բարդաչոկի» մեջ՝ մտածելով, որ ուղևորը հետ կգա, ինքը գումարը կվերադարձնի: Բայց այլևս նրան չի տեսել:

Ինքը տուժողին տարել է այն վայրը, ուր նա է ցանկացել: Ուղևորին որևէ առարկայով չի վախեցրել, հնարավոր է՝ բարկացած լինելով՝ ձեռքով նրան դիպած լինի պատահաբար, բայց նման բան ինքը չի հիշում: Ուղևորը հարբած էր: Տուժողի և իր առերես հարցաքննության ժամանակ տուժողը ոչինչ չի խոսել, խոսել է միայն թարգմանիչը…

Դատարանում հրապարակվել է տուժող, ազգությամբ հնդիկ Դիլվար Գուլաբի Սինգ-Ռանայի ցուցմունքը: Նա հայտնել է, թե 2011 թվականից մինչև դեպքի օրը՝  2014 թվականի մայիս, բնակվել է Հայաստանում, աշխատել է հնդկական «Կարմա» ռեստորանում՝ որպես շեֆ խոհարար:

2014 թվականի մայիսի 27-ին, գիշերվա ժամը 2-ին դուրս է եկել իր վարձակալած բնակարանից ու գնացել է Երևանի Սախարովի հրապարակում գործող «Դուոս» գիշերային ակումբ: Այնտեղ ժամանակ է անցկացրել մինչև ժամը 5-ը: Եղել է մենակ, խմել է գարեջուր և տեկիլա:

Դուրս գալով ակումբից՝ քայլել է Նալբանդյան փողոցով՝ դեպի հրապարակ: Մետրոյի դիմաց նկատել է սպիտակ մեքենա, որի վրա եղել է տաքսու տարբերանշան: Ձեռքով  է արել, մեքենան կանգնել է: Ինքը նստել է վարորդի կողքին, ասել է. «Պրոսպետ»: Վարորդը մեքենան վարել է Նալբանդյան փողոցով դեպի հրապարակ:

Ինքը ցանկացել է զանգահարել ընկերոջը, գրպանից փորձել է հանել բջջային հեռախոսը: Այդ ժամանակ իր գրպանում կար 4800 դոլար՝ 47 հատ 100 դոլարանոց, 2 հատ 50 դոլարանոց թղթադրամներով: Բացի այդ՝ կար նաև 30 դոլար՝ 1 դոլարանոց թղթադրամներով:

Երբ ինքը փորձում էր հեռախոսը հանել գրպանից, հանել է նաև գրպանում եղած ամբողջ գումարը: Հետո փողը նորից գրպանն է դրել:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more