▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում եղբայրը դաժան ծեծի է ենթարկել քրոջը` նրան մեղադրելով իր ամուսնալուծության մեջ

Armlur.am-ը գրում է.

Արամայիս Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Ն.Չարբախ հասցեում գտնվող առանձնատանը, իր հետ նույն հարկի տակ բնակվող քրոջը` Արևիկ  Օհանյանին մեղադրելով իր ամուսնալուծության պատճառ հանդիսանալու մեջ, 2015 թ. օգոստոսի 7-ին ժամը 01:00-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած վիճակում, ծեծի է ենթարկել և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Բացի այդ, Արամայիս Օհանյանն Արևիկ Օհանյանին մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, 2015 թ. օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածում բազմաթիվ անգամ նրան սպառնացել է դեպքի հանգամանքները ոստիկանության աշխատակիցներին հայտնելու դեպքում նրան սպանել: Արևիկ Օհանյանը սպառնալիքն իրական համարելով` ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ իբրև տան նկուղում վայր ընկնելու հետևանքով է ստացել այդ վնասվածքները: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more