▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երիտասարդը 5000 դրամով սեռական հարաբերություն ունենալու փոխարեն մարմնավաճառից գողացել է 45.000 դրամ

1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ ավարտվեց Հովնան Ա.-ի գործի դատական քննությունը:

20-ամյա Հովնանը մեղադրվում էր կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 20-ի սահմաններում Հովնանը Կիևյան փողոցում հանդիպել է մարմնավաճառուհի Հռիփսիմե Զ.-ին, պայմանավորվել է նրա հետ  սեռական հարաբերություն ունենալ 5 հազար դրամով:

Հանդիպման վայրից զույգը շատ չի հեռացել:

Մտել են նույն փողոցում գտնվող «Օսկար» բար և առանձնացել են առանձնասենյակներից մեկում:

Հռիփսիմեն, ոչինչ չկասկածելով, բաց է թողել պայուսակի ճարմանդը:

Եվ  20-ամյա երիտասարդը ավելի շատ գայթակղվել է մարմնավաճառուհու պայուսակում եղած գումարով, քան՝ նրա մարմնով:

Հովնանը կնոջ պայուսակից բացահայտ հափշտակել է 45 հազար դրամ ու… փախել է…

Բայց նա բռնվել է, գրպանում` չարաբաստիկ 45 հազար դրամը՝ 3 հատ 10 հազարանոց և 3 հատ 5 հազարանոց թղթադրամներով: Մարմնավաճառուհու՝ այդ օրվա «աշխատավարձն» էր, երևի…

Դատարանում Հովնան Ա.-ն իրեն լիովին մեղավոր ճանաչեց ու միջնորդեց գործը քննել արագացված ընթացակարգով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more