Tert.am-ը գրում է. հակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախի հյուսիս-արևելյան սահմանին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. նրան տեղափոխել են Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ։
Այս մասին կայքի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողի առողջական վիճակի կայունացման միտումներ կան։
«Կայունացման միտումներ կան, սակայն առայժմ միջամտություն չեն կարողանում անել»,-ասաց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում