1in.am-ը գրում է. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր անդրադարձավ գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր նվազեցման վերաբերյալ հարցին։
Ռ. Նազարյանի հավաստմամբ՝ նոյեմբերի վերջին կունենանք գազիվերջնական սակագինը, որը կգործի հունվարի մեկից և դեկտեմբերի վերջին կունենանք էլեկտրաէներգիայի մասին որոշումը, որը կգործի փետրվարի մեկից: