▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիրքերի հնարավոր առաջխաղացումը կարող է միայն նպաստել տևական խաղաղության հաստատմանը

Վերջին շրջանում սահմանային դիրքերի ու հարակից գյուղերի պարբերաբար գնդակոծումներին արձագանքելիս, ռազմավարական դաշնակից-միջնորդները բավարարվում են զսպվածության կոչերով և դատապարտող հայտարարություններով: Այս իրավիճակում պաշտպանական և անվտանգության նկատառումներից ելնելով բնականաբար ծագում է մեր դիրքերի առաջ տանելու հարցը: Իհարկե, այդպիսով հազիվ թե նվազի հակառակորդի կողմից հրադադարի խախտումների թիվը, սակայն այդ խախտումների արդյունքում խաղաղ բնակիչների կորուստները կհասնեն նվազագույնի: Դիրքերի առաջ տալը նաև չի կարող դիտվել որպես զինադադարի պայմանագրի խախտում, որովհետև զինադադարը, ինչպես նաև միջազգային միջնորդական ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին էապես չեն վերաբերում, այլ ունեն մեկ հստակ նպատակ՝ հասնել կայուն և երաշխավորված խաղաղության: Այս առումով մեր դիրքերի հնարավոր առաջխաղացումը կարող է միայն նպաստել տևական խաղաղության հաստատմանը:

 

Վահե Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more