▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմել են էթիկայի հանձնաժողով՝ ուրիշի փոխարեն քվեարկած պատգամավորների վարքի վերաբերյալ

«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպությունը դիմել է Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանի և Արկադի Համբարձումյանի վարքագծի վերաբերյալ:

Նշյալ պատգամավորները խախտել են ԱԺ կանոնակարգ օրենքի  6.1-րդ հոդվածի 2-րդ մասի  «ա» և «գ» կետերով նախատեսված էթիկայի կանոնները, այսինքն՝ քվեարկել են ուրիշ պատգամավորների փոխարեն:

Դիմումին կից հանձնաժողովին ենք ներկայացրել տեսանյութեր, որոնք փաստում են պատգմավորական էթիկայի խախտման մասին:

(«Էթիկայի հանձնաժողովի նախագահը խախտում է էթիկան (տեսանյութ)»- , «Դերժավայի Արկադին քվեարկում է ուրիշի փոխարեն (տեսանյութ)»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության նույն պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով քվեարկել է գործընկերոջ փոխարեն, տվյալ հանձնաժողովի նախագահն է, մտահոգված ենք, որ վերջինս օբյեկտիվ չի գտնվի իր վարքագծի վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Կարծում ենք, որ դիմումի քննությունը հանձնաժողովի նախագահի կողմից խնդրահարույց է շահերի բախման տեսանկյունից: Ուստի հիշեցնում ենք, որ կա նախադեպային որոշում, որը կայացվել է տվյալ հանձնաժողովի կողմից, երբ ուրիշի փոխարեն քվեարկած յոթ պատգամավորների վարքը համարվել էր էթիկայի խախտում, որից հետո ԱԺ-ի կողմից ընդունվել էր օրենքի փոփոխություն՝ սահմանելով համապատասխան պատժամիջոցներ:

Եթե Սուքիաս Ավետիսյանը չի կարող ընդունել իր կողմից էթիայի խախտման փաստը, հորդորում ենք չմասնակցել որոշման կայացման ընթացքին:

 

«Մեդիա և իրավունք» հասարակական կազմակերպություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more