«Դիլիջան» ազգային պարկում որսացել են ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված այծյամ (կխտար): Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բնապահպանության նախարարությունը:
«2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Գոշ» տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաեւ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ:
«Դիլիջան»ազգային պարկ ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: