▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավթաշենում կատակով հարվածի հետևանքով հեռացրել են տղայի ամորձին

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց անչափահաս Գ.Դ.-ի գործի դատական քննությունը:

Գ.Դ.-ն մեղադրվում էր համադասարանցու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Դասարանում նրանք կատակել են միմյանց հետ, քաշքշել են իրար: Քաշքշուկի ժամանակ Ա.-ն ձեռքը դրել է Գ-ի ուսին: Վերջինս թեքվել է Ա.-ի կողմը, նրա «իրանի երկայնաձիգ առանցքի նկատմամբ վարից վեր ուղղությամբ ոտքով մեկ անգամ հարվածել է Ա.-ի ձախ ամորձուն՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ձախ ամորձու ջնջխում, փոշտի հեմատոմա՝ ձախ ամորձու հեռացումով…»:

Դեպքից հետո ամբաստանյալն ու տուժողը շարունակել են հաշտ մնալ և ընկերություն անել:

Դատարանը անչափահաս Գ. Դ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ՝ անուղղակի դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Վերջինս դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

Գ.-ի ծնողները պարտավորեցվել են չփոխել  տղայի բնակության վայրը: Գ.-ի վարքագծի նկատմամբ հսկողությունը դրվել է արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության վրա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more