2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, ձվի, շաքարավազի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի՝ 0.7- 6.2% գնաճով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-6.2% գնաճ, 3-ում` 1.1-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում1 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.7% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.2% գնաճ: 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կանաչ լոբու գինն աճել է 5.1%-ով, խառը կանաչեղենինը`19.3%-ով, կանաչ սոխինը՝ 23.2%-ով, սխտորինը՝ 23.3%-ով, վարունգինը՝ 30.2%-ով, կանաչ պղպեղինը՝ 31.4%-ով, սմբուկինը՝ 31.9%-ով, լոլիկինը՝ 53.5%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է գազարի՝ 21.3%, կաղամբի՝ 15.2%, գլուխ սոխի՝ 13.7%, ծաղկակաղամբի՝ 12.0%, ճակնդեղի՝ 11.8%, կարտոֆիլի՝ 5.8%, սնկի 0.3% գնանկում:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 3.6-13.0%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 4.8%-ով: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 12.9%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 2.9%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քա- ղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 1.4-4.9% գնաճ:
Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 2.6%-ով: Ձվի հանրապետական միջին գինը 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ աճել է 14.1%-ով, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.9%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.5-3.0%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում), երկուսում գրանցվել է 1.5 և 0.2% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 0.8%-ով: 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 3.6% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է <<Իշխան>> ձկնատեսակի 1.1% գնաճով:
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.0% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է կարագի 1.4% գնաճը:
Մրգի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.4%, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ: 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 0.4%, սեխի՝ 5.3%, խաղողի՝ 7.9%, խնձորի՝ 17.9%, դեղձի՝ 34.3%, սալորի 47.6% գնաճ:
Դրան զուգընթաց, նռան գինը նվազել է 51.1%-ով, արքայանարնջինը՝ 36.5%-ով, կիտրոնինը՝ 21.7%-ով, նարնջինը՝ 12.4%-ով, տանձինը՝ 9.2%-ով, ձմերուկինը՝ 5.1%-ով, ընկույզի միջուկինը՝ 4.2%-ով: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 0.3-3.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում), իսկ 3-ում գրանցվել է 7.1-4.0% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 0.3%-ով: Մսամթերքի ապրանքախմբում 2016թ. հոկտեմբերին 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.9% գնանկում, իսկ 2016թ. սեպտեմբերի համեմատ` 0.2% գնաճ: 2016թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 0.2%, պելմենիի՝ 0.4%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.5%, բաստուրմայի՝ 1.4%, նրբերշիկի՝ 2.0%, այլ մսեղենի (խաշի պարա- գաներ) 11.5% գնաճ: Միաժամանակ, ոչխարի մսի գինը նվազել է 1.2%-ով, աղացած մսինը՝ 1.1%-ով, թռչնամսինը՝ 0.7%-ով, հավի բդինը՝ 0.6%-ով, խոզի մսինը՝ 0.5%-ով, առաջին տեսակի կիսաապխտած երշիկինը՝ 0.5%-ով, տավարի փափկամմսինը՝ 0.4%-ով, իսկ տավարի մսի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: