«Ձմեռային արձակուրդները երկարացնելու որևէ պատճառ, հիմք չկա...»,-այսպես է արձագանքել ԿԳՆ մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանն ասեկոսեներին, ըստ որոնց հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները երկարացվելու են:
Հիշեցնենք, որ անցած տարի ձմեռային արձակուրդները մի քանի անգամ երկարացվել էին՝ պայմանավորված սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ:
Այս տարի, նման վտանգ չկա, բացի այդ՝ եղանակային պայմաններն են առավել բարենպաստ: