Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հարգելի շատակեր և ցուցամոլ ժողովուրդ, քանի որ մոտենում են համախառն ներքին արդյունքի կեսի ոչնչացման օրերը, կռնա՞մ խնդրած էղնիմ՝ էս տարի պլան դնեք ձեզ վրա՝ ծախսել անցած տարվա տարեմուտի ծախսածի ամենաշատը կեսի չափ, պտի որ լավ հիշեք, թե ինչքան փող եք վարի տվել անցած տարի «Էրեխեքն ուրախանան» մուտիլովկի անվան տակ: Եթե ավելի քիչ ծախսեք՝ ավելի լավ, էս զանգվածային հոգեգարությանը ժամանակն է վերջ տալ: Ամեն անգամ, երբ ապառիկով, պարտքով, վարկով սեղան եք գցում, կամ ամեն անգամ սեփական փողով եք հսկայական ծախս անում ու ճարպոտումից դժգոհում, ֆիտնեսի ռեցեպտներ քրքրում, սննդի մի մասը աղբանոց ուղարկելը չհաշված, դուք ձեր պաշարներն եք ոչնչացնում, կարելի է կարծել, թե հունվարի կեսերին պատրաստվում եք մթերման, կամ՝ մի նոր ցեղասպանության: Գուցե արժե այդ փողն այդ օրերին մի տեղ գնալ-ման գալ՝ ծախսել, կամ, ով ասա՞ց, թե շռայլությունը երջանկություն է, կամ՝ ինչ գիտեք, որ երկու շիշ գինով չի կարելի մարդավարի ուրախանալ:
Ես հասկանում եմ, որ շատերի համար համարյա էդ մի ուրախությունն է մնացել՝ «Նոր տարի անել» վերնագրով, բայց ախր անգամ այդ դեպքում, խորամանկել է հարկավոր ու էդ տոնը ցրել ամբողջ տարվա վրա: Լիքը ձևեր կան: Ամեն անգամ, երբ էդ սարսափելի եռուզեռն եմ տեսնում, մտածում եմ, որ շատ խեղճ ժողովուրդ ենք, շատ են տփել մեզ երեւի: Մի քանի կենցաղային չարիք կա, որոնց վերջը պիտի տալ, դրանցից մեկը էս գաստրոնոմիկ խելագարությունն է, մյուսը՝ ծխելը, երրորդը կռապաշտությունը, բայց էս մասին մեկ ուրիշ անգամ:
Հաղթեք վերջապես ախմախ մրցակցությունը, խնայեք էլի ձեր փողն է, էլի ձեր տունն է, (էն օրը նկուղից 86 բանկա մուրաբա, ջեմ, լեչո, ախորժակ, կամպոտ ու աջիկա եմ գտել, մոլորվել եմ... 86 բանկա, 8-12 տարի առաջ փակած) մյուս տարվան էլ էս տարվա ծախսելիքի կեսը պլանավորեք, ոչ եկեղեցին կնեղանա, ոչ բարեկամներդ, ոչ էլ ձեր օրգանիզմը, որ ամեն ամանորին նզովում ու քֆրտում է ձեզ էլ ասելու չէ: Փորձեք քիչ ծախսել ու տեսեք ինչ կայֆ է տալիս: Սխալ եղա՝ թքեք երեսիս: