ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով: Նախարարը տեղեկացրեց, որ պատրաստելու են օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի:
«Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոններ ու դրանք խախտել թույլատրված չէ: Եթե տուգանքները բավական չեն, ապա հարցը կքրեականացվի»,-ընդգծեց Լևոն Ալթունյանը:
Անի Կարապետյան