▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ուղեղից մեծ վարդերով ու 90-ականների «ջրվեժ» սանրվածքով «մեյդան» մի ընկեք, հետո էլ ծաղրողներին «խղճացեք»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հերմինե Նաղդալյանը խղճում է ՀՀԿ-ական կանանց հագուկապը, արտաքին տեսքը քննարկող և ծաղրող տղամարդկանց: Նա մասնավորապես ասել է. «Սրանից տարիներ առաջ, այնուամենայնիվ, տղամարդիկ մի քիչ ավելի մեծ էին, այսքան ճղճիմություն, այսքան մանրություն... Ամոթ է: Այսքան ճղճիմ, այսքան փոքրոգի լինել չի կարելի»։
Իսկ ես իրականում խղճում են քաղաքականության մեջ տեղ ունեցող, բայց քաղաքական մշակույթից կիլոմետրերով հեռու, ճաշակի տարրական զգացում չունեցող, աջ ու ձախ քծնող ելույթներ ունեցող և Ծիծեռնակաբերդում մինչև ականջները բերանները բացող կնանիքից, որոնք, ինչ-ինչ նկրտումներից ելնելով, մտել են կուսակցություն և իրենց լեդիների տեղ են դրել։ 

Լավ, ի՞նչ կապ ունեք դուք ու քաղաքականությունը կամ քաղաքական հրապարակախոսությունը, որ ձեր՝ բառիս բուն և փոխաբերական իմաստով ուղեղից մեծ վարդերն ու 90-ականների «ջրվեժ» սանրվածքներն առել ու մեյդան եք ընկել։ Չեք մտածում, թե ինչու եք ամեն անգամ դառնում հասարակության ծաղրի առարկան, լավ, եթե գոնե ձեր ուղեղն այդքան չի աշխատում, ձեր շատ խելացի տղամարդ կուսակիցների մեջ մի՞թե չկա որևէ մեկը, որ ձեզ հեռու պահի տեսախցիկներից և բարձր ամբիոններից։ Ինքներդ ձեզ ծաղրի առարկա եք դարձնում, հետո էլ «խղճում» ձեզ ծաղրողներին։

Արմինե Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more