▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բնապահպանը՝ բնապահպանության նախարարին

ՀՀ Բնապահպանության նախարարին....

Հարգարժան պրն նախարար, կարդալով ս. թ. օգոստոսի 13-ի ձեր կողմից ստորագրված ՀՀ տարածքում որսի կենդանինեերի 2015-2016 թթ սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները եւ դրանց չափաքաննակները սահմանելու մասին ՀՐԱՄԱՆԸ, որտեղ հղում է տրված «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ կետին.

8) որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների եւ որսի ժամկետների սահմանումը.

Զարմանքով հարց է առաջանում.

1) Որեղ է սույն հրամանի մեջ նշված տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակները, ըստ թռչնատեսակների եւ կենդանատսակների.

Ընդամենը նշված է, որ յուրաքանչյուր որսորդ կարող է յուրաքանչյուր որսի ընթացքում որսալ, օրինակ, 10 թեւ լոր, 5՝ քարակաքավ, 5` արտույտ եւ այլն...

Այս մասին մենք մի անգամ խոսել ենք, որ ոչ մեկ չի կարող վերահսկել, թե յուրաքանչյուր որսորդ մեկ որսի ժամանակ քանի թեւ լոր, քարակաքավ, կամ արտյուտ կարող է խփել.... Իսկ վերահսկողության մեխանիզմների մասով մեր տեսույչներն դեռեւս կաղում են:

Իսկ ինչ վերաբերվում է սույն ՀՐԱՄԱՆԻ 2-րդ կետին, ապա այն շատ մտահոգիչ է, երբ ընթերցում ենք.

2- կետ..... 2015-2016 թթ որսաշրջանի ընթացքում վերոհիշյալ կենդանատեսակների համար որսի թույլատվություն ստացած անձանց չի արգելվում իրականացնել մոքրագույն ագրավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որսը...

Ինչ վերաբրվում է այս կետում նչված ԱՆՁԱՆՑ- արտահայտությունը, ապա հասկանում նք, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ձեռք բերլու թույլատվություն, այն դեպքում, երբ որսորդությամբ զբաղվողը պետք է ըստ օրենսդրության գրանցված լինի Հայաստանի Որսորդների եւ ձկնորսների միավորումում...

Հ.Գ. 

 

Ի դեպ, ըստ վիճակագրութության ՀՀ-ում գրանցված է ավելի քան 28 հազար որսորդ եւ ձկնորս, այն է, որ ՀՀ բնակչության գրեթե 1 տոկոսը զբաղվում է որսորդությամբ...

 

Գալուստ Նանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more