▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկերը տեխզննման կտրոն չեն տրամադրում, իսկ ոստիկանները տուգանում են վարորդներին

Տարեվերջյան տհաճ անակնկալ ու ամանորյա հոգս վարորդների համար: 

Վարորդները հայտնվել են փաստի առաջ, քանի որ Երեւանի բանկերում արդեն մի քանի օր տեխզննման կտրոններ չեն տրամադրում՝ պատճառաբանությամբ, որ դրանք վերջացել են։

Ճանապարհային ոստիկանները, սակայն, հաշվի չեն առնում ոչ այս փաստը, ոչ էլ վարորդների բացատրությունները և տուգանում են:

Այս մասին ահազագում են Asekose.am-ի ընթերցողները: 

Հիշեցնենք, որ տեխզննման կտրոնի բացակայության համար տուգանքը կազմում է 50 հազար դրամ։

Նշենք նաև, որ, ըստ ասեկոսեների,  տեխզննման կտրոն  ծանոթով կարելի է ձեռք բերել թաղապետարանից։ Մինչդեռ հայտնի է, որ կառավարությունը պարզեցրել էր այս կտրոնների տրամադրման կարգը՝ վարորդներին ավելորդ քաշքշուկից ազատելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more