Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այս տարվա բանակին վերաբերող երևի վերջին գրառումս լինի։ Ըստ էության, այդքան բանակին չի վերաբերում, որքան մեր հասարակությանը։ Բոլորս էլ շրջապատում ունենք ծանոթ տղերք, ովքեր չեն ծառայել։ Ոմանք չեն ծառայել, որովհետև իսկապես առողջական, կամ էլ սոցիալական խնդիրներ ունեն, որոնց պարագայում ծառայության ենթակա չես լինում։ Ոմանք չեն ծառայել, որովհետև փախել են, կամ էլ փողով կամիսավատ են եղել ու ղալլաթ են արել, բայց էս կատեգորիան, ըստ իս, հլա դեռ հարաբերականորեն ազնիվ է, որովհետև իրանց սրբի տեղ չեն դնում ու շատերի մոտ հիմա նկատում եմ ափսոսանք, որ այնուամենայնիվ չեն ծառայել, իսկ եթե ափսոսանք չկա էլ, ապա գոնե կա ամաչելու պես մի բան ու աշխատում են չբարձրաձայնել։
Իմ կարծիքով, «մոլախոտ» մասսան հիմնականում պատկանում է 3-րդ խմբին․ էն որ ասում են «Բանակ չծառայելով, ես ավելի օգտակար եմ երկրիս համար»։ Հիմնականում սա գիտության գրանիտը կրծող ու կրծելու ատմազկով չծառայողներն են։ Չէ, ոչ ոքին չեմ ուզում նեղացնել։ Ինչ խոսք, գիտեմ տղերքի, ով իրոք փայլուն ակադեմիական բարձրունքների են հասել ու իրոք երկրին քիչ օգուտ չեն բերել։ Նման մարդկանց պարագայում իրոք համաձայն եմ, որ ավելի լավ է իրենք մնան ինչ-որ գիտական հոդվածներ գրեն, կամ էլ ինչ-որ գյուտեր անեն քաղաքացիական կյանքում, քան դառնան․․․ կոպիտ է հնչում, բայց անհրաժշտ գլխաքանակի մի մասնիկ։
Սակայն արի ու տես, որ տենցները ճնշող փոքրամասնություն են։ Գիտություններով ու սովորելով զբաղվելու պատրվակով չծառայած 10 հոգուց 9-ը մոլախոտ է, որը փաստացի ոչ մի օգուտ չի տվել ու չի էլ տալու։ Հենա, մեկին գիտեմ, տենց ազատվեց, իսկ հիմա՝ մի քանի տարի անց, արտագաղթել է ու Ամերիկայից քֆրտում է Հայաստանը ու գոմիկների շահերի պաշտպանությամբ է զբաղվում։ Մի քանի ուրիշի գիտեմ, որ տենց էլ չծառայեցին, բայց բարձր պետական պաշտոններ են զբաղեցնում ու մեդալներ ա, որ ստանում են․․․․ Հա ու հայրենասիրությունից և սահմանում զոհվող զինվորների անհրաժեշտությունից են խոսում․․․
Ես կարծում եմ, որ նման «Հայաստանին օգուտ բերողների» խիստ քվոտավորում է պետք։ Կարծում եմ, որ իրական օգուտ բելերու պոտենցիալ ամեն զորակոչին ունի մի քանի տասնյակ մարդ, ոչ ավել, իսկ մնացածը պարզապես սաչոկ է։ Ու ևս կարևոր մի դիտարկում․ այս անարդարությանը պետք է իրավական կարգավորում։
Եթե դա ինձանից կախված լիներ, ապա ես անպայման օրենք կանցկացնեի, որով կատեգորիկ կարգելվեր պետական ղեկավար պաշտոններ տալ նրանց, ովքեր չեն ծառայել ու որպեսզի բոլորին մի սանրով չսանրենք, կարելի է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի դիմորդներին և այնուամենայնիվ պաշտոն կտա այն մարդկանց, ովքեր իրապես ավելի օգտակար են եղել երկրի համար՝ չծառայելով։