▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բակո Սահակյանը պետք է փորձեր զանգահարել և շնորհավորել Թրամփին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Կարծում եմ` Արցախի նախագահը պետք է հեռախոսազրույց նախաձեռներ Թրամփի հետ։ Եթե դա հաջողվեց Թայվանի չճանաչված պետության առաջնորդին, ապա մեզ էլ կհաջողվեր։

Նա կարող էր պարզապես փորձեր, քանի որ կորցնելու բան չուներ։ Ի՞նչ կկորցներ Թրամփը, ոչինչ։ Քննադատության դեպքում կհայտարարեր, որ ՄԽ համանսխագահ է, ԱՄՆ-ն տասնյակ տարիներ ուղիղ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Արցախին, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը Քլինթոնի օրոք ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցչությունը պաշտոնապես գրանցել է։

Բակո Սահակյանը Թրամփին կներկայացներ խնդրի բուն էությունը (վերջինս խնդրից տեղյակ չէ), դառնալով հակակշիռ Ալիևին, այսինքն՝ կողմ, ինչին շարունակ ձգտում էր ՀՀ-ն ապրիլյան դեպքերի ժամանակ։ Ու սա պետք էր անել ոչ պաշտոնական Երևանի խողովակներով։

Սուրեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more