▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ տեսանյութ՝ որն արվել է երեկ Ռուսաստանում՝ ողբերգական ավտովթարից րոպեներ անց

shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, որը մեզ է տրամադրել մեր ընթերցողը և այն կատարվել է վթարից րոպեներ անց:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Տուժածների թվում 4-ը երեխաներ են. նրանցից մեկի վիճակը ծանր է:

Ավտոբուսի այն ուղեւորները, որոնց կարելի է տեղափոխել, Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավով երեկ տեղափոխվել են Երեւան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more