Արդեն երկու երեք օր է, ինչ ականատես ենք լինում սահմռկեցիուցիչ դեպքերի Փարիզում: Եթե ասենք Երրորդ աշխարհի որևէ բռնապետությունում ասեին նման ահաբեկչությունների մասին, կընդունեի նորմալ, սակայն Փարիզում, այն երկրի մայրաքաղաքում, որտեղ դավանում են ժողովրդիշխանության, ազատության, հավասարության ու եղբայրության ազնիվ սկզբունքներին ու նման բռնարարք այն էլ լրագրողների հանդեպ .... ուղղակի դժվարանում ես նույնիսկ մեկնաբանել:
Անկախ ամեն ինչից, բռնարարքը չի կարող արդարացվել և ոչ մի արդարացմամբ ու հիմնավորմամբ: Այո, կարելի է հասկանալ, որ վիրավորվել է մի ողջ համաշխարհային կրոնի կրոնական նվիրական զգացումները, սակայն մյուս կողմից, կա նման խնդրի կարգավորման ավելի քաղաքակիրթ տարբերակ` դատարան, բողոք լավ թեկուզ պետական նոտա, բայց ոչ երբեք նման բռնարարք:
Մյուս կողմից էլ կատարվածը մեզ ակամա հիշեցնում է մի պարզ սկզբունքի մասին. նույնիսկ ազատությունն ունի չափ ու սահման ու դառնում է չարիք, երբ հատում է ամենաթողության շատ աննշան սահմանը:
Ծաղրանկարային արվեստը ինչ խոսք այս դեպքում անցել է այդ թույլատրելիության սահմանն ու ազատությունը վերածել ամենաթողության դրամատիրական-շուկայական հասարակակարգի պայմաններում, որտեղ որոշիչը գովազդն է ու առաջարկ-պահանջարկի օրենքը:
Շատ կարելի է խոսել, սակայն սա այն դեպքն է, կամ դեպքերից մեկը, երբ պետք է ուղղակի ցավակցել ու լռել, մտորել, խորհրդածել, անհրաժեշտ հետևություններ անել` ապագայում նույն սխալը չկրկնելու համար:
Ազատությունն ունի չափ ու սահման
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more