▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ազատություն» ռադիոկայանը ներողություն է խնդրել ՀՀ կառավարությունից

«Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ լրատվամիջոցների ղեկավարների հետ դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացած հանդիպումը դասական ասուլիսային ֆորմատով չէր, սակայն այն լուսաբանելու արգելք չկար: Կար պայմանավորվածություն, որ լատվամիջոցներն իրենց հետաքրքրող թեմաները կարող են հրապարակել:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մեր գործընկերներին հրավերքն ընդունելու և համագործակցելու համար:
Սակայն երեկ և այսօր բազմաթիվ մեր գործընկերներ դիմում են մեզ՝ անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանով հանդիպումն ուղիղ հեռարձակելուն վերաբերող հարցին:
Տեղեկացնում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանի խմբագրությունը, առանց որևէ մեկի գիտության, խախտել է նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը՝ չհարգելով նաև իր գործընկերների և հրավիրված լրատվամիջոցների հավասար պայմաններում աշխատելու իրավունքը:
Երեկ ես խոսել եմ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ, ներկայացրել իրավիճակը և փոխանցել մեր մտահոգությունը. վերջինս ներողություն է խնդրել կատարվածի համար»,-գրել է վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more