ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր հանդես եկավ ամփոփիչ ասուլիսով:
Խոսելով վերջին շրջանում ծննդկանների և նորածինների մահվան դեպքերի մասին՝ հայտնեց, որ նախարարությունը նոր քայլ է ձեռնարկել:
«Դեպքերը կանխելու համար որոշեցինք գնալ այլ ճանապարհով: Հանրապետության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարվելու է թրեյնինգներ անցկացնել, թեստավորել բոլոր գինեկոլոգներին, հարցազրույց վերցնել և տալ աշխատելու երաշխիք։ Ցավոք, երաշխիք չստացած բժիշկների՝ աշխատանքը շարունակելու վրա ազդելու լծակներ նախարարությունը չունի»,-մանրամասնեց Լևոն Ալթունյանը:
Անի Կարապետյան