▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր կաշառք ստանալու պահին ձերբակալվել է զինկոմիսարիատի բաժնի պետը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզության և Հատուկ օպերատիվ ծառայության բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում այսօր, կաշառք ստանալիս, ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը։ Կատարվում է քննություն»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more