▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս նույն բնակարանը մի քանի հոգու վաճառել չեն կարողանա

«Օրենսդրական քաղաքականության մշակման ոլորտում նախարարության հիմնական խնդիրը եղել է մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան հավելյալ պաշտպանության մեխանիզմներ նախատեսելը ու իրավական ակտեր նշանակելը: Կառանձնացնեմ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որն ընդունվեց այս տարի: Կարևորում եմ նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալության ստեղծումը, որը հսկայական անելիքներ ունի: Պետք է լուրջ քայլեր կատարել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, որպեսզի անձնական տվյալներ մշակողները մնան օրենքի շրջանակներում, այսինքն, պետք էլինի թափանցիկություն,համաչափություն ու անձնական տվյալների պաշտպանություն: Երկրորդ օրինագիծը, որը կառանձնացնեի, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի ձևակերպումն է: Այսինքն, կառուցվող շենքից շինարարության ընթացքում նախնական պայմանագրով ձեռք էր բերվում գույք և որոշակի իրավական մեխանիզմների բացակայությունը ստեղծել էր մի վտանգ, որ կարողանում էին նաև դեռևս գոյություն չունեցող բնակարանը վաճառել տարբեր անձնանց: Ուստի մենք ներմուծեցինք նախնական նշման գաղափարը, ինչը նշանակում է՝ նոտարը և անշարժ գույքի գրանցումն իականացնող համապատասխան մարմինը տեսնում են, որ կա պետական պայմանագիր»,-ամփոփելով 2015 թվականին  կատարած  աշխատանքը՝ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: 

Նախարարն առանձնացրեց նաև հրապարակային սակարկությունների մասին օրենքը, որը հնարավորություն է նախատեսում հարկադիր կատարման աճուրդների ժամանակ  գնորդ չլինելու դեպքում անընդհատ նվազեցնել գինը առանց սահմանի.

«Նոր նախագծով նշվելու է, որ կոնկրետ որևէ շեմից ներքև անձի գույքը չպետք է վաճառվի»,-նշեց Արփինե Հովհաննսիյանը:

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև փաստաբանների խնդրին՝ նշելով, որ նոր օրինագծով նրանց հնարավորություն է ընձեռվում պաշտպանյալներին տեսակցել ոչ աշխատանքային օրերին:

«Նրանք կարող են այցելել ոչ միայն քրեական գործի շրջանակներում, այլև ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման և այլ հարցերով»,-նկատեց նախարարը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more