Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի ստորագրել է դաշնային օրենք 2017 թվականին 2660 մլրդ սիրիական ֆունտի չափով (մոտ 5.1 մլրդ դոլար) երկրի բյուջեի մասին։
Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Ինչպես այդ առիթով հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մաամուն Համդանը՝ բյուջեի ծավալը հաջորդ տարի կաճի ավելի քան 34 տոկոսով (680 մլրդ ֆունտով)։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ համապատասխան օրենքի մշակումն անցկացվել է բացառիկ պայմաններում, որոնց բախվել է Սիրիան։ Համդանը վստահեցրել է, որ իր նախարարությունը կաշխատի 2017-ի բյուջեի կատարման վերահսկողության ուժեղացման վրա՝ համապատասխան գերատեսչությունների հետ համակարգմամբ, ինչպես նաև վարչական ծախսերի օպտիմալացմամբ։
Օրենքը նախատեսում է զինված հակամարտության հետևանքով տուժած ձեռնարկությունների համար փոխհատուցում, ինչպես նաև միջոցների հատկացում պետական օբյեկտների շինարարությանն ու վերականգնմանը։