▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Մոսկվա-Երևան չվերթի օդանավում. հարբած ուղևորին բերման են ենթարկել

Հունվարի 16-ին` 04։30–ին, Մոսկվա-Երևան չվերթի օդանավի վայրէջքից հետո  ՌԴ հայազգի քաղաքացի Մ.Թ.-ն  բերման է  ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է գծային բաժնից այն մասին, որ օդանավում կա անկարգ ուղևոր: 

Մեկնած խումբը պարզել է, որ նշված թռիչքի ժամանակ 50-ամյա ուղևորը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի օրինական պահանջներին, հայհոյել ու սպառնացել է բորտուղեկցորդներին։

Նշված դեպքով կատարվում է նախաքնննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more