▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքը ոչ մի գնով չի հանդուրժի Թուրքիա-Ռուսաստան սերտ դաշինքի ստեղծումը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ժամանակին գրել եմ որ ԱՄՆ-ը Էրդողանին դուրս է գրել և պիտի ուտիլիզացնեն։ Հենց այդ պատճառով նա շրջվեց դեպի Ռուսաստան և փորձում է մնալ Թուրքիայի ղեկին հենց Ռուսաստանի օգնությամբ։ Անհաջող հեղաշրջման պահին նրան Ռուսաստանը նախազգուշացրեց և փրկեց սատակելուց։ ԱՄՆ-ը Ռուսաստանի այդ քայլից հետո սկսեց ռմբահարել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ ունեցած նախկին բոլոր համաձայնությունները։ Թուրքիան ԻԳԻԼ-ի հովանավորից դարձավ նրա թշնամին և Ռուսաստանի գործակիցը նրա դեմ պայքարում։ 
Վստահ եմ որ Արևմուտքը ոչ մի գնով չի թողնելու Թուրքիա-Ռուսաստան սերտ դաշինքի ստեղծումը։ Եթե Արևմուտքի սովորական միջոցներով չհաջողվեց Թուրքիայի սանձերը ձգել ապա վստահորեն կասեմ որ Արևմուտքը Թուրքիայի դեմ կհանի Իսրայելին և Իրանին նրանց հաշտեցնելով միմյանց հետ։ Սա ծայրահեղ դեպքում իհարկե, որպես պլան B։ 
Այնպես որ քաղաքական ծաղրածու Ժիրոն ինչքան էլ Թուրքիայի հետ Ռուսաստանի դաշինքից խոսի միևնույն է Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս գալ չեն թողնի ու հաստատ քթին կհասցնեն իր ռուսական նկրտումների համար։
Էրդողանի ռևերանսները դեպի Ռուսաստան առավել ծանրացնում ու խճճում են նրա վիճակը նրան ավելի արագ մոտեցնելով իր վախճանին:

Համլետ Աբրահամյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more