▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք Երևանի ավտոբուսներում կարելի է միացված գազօջախ հանդիպել. քաղաքապետարանը պարզաբանում է

 

«Նման բան պարզապես բացառում եմ»,-ահա այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը համացանցում տարածված լուսանկարին, որում երևում է, որ Երևանի  ներքաղաքային տրանսպորտներից մեկում գազօջախ  է դրված` ավելին այն միացված վիճակում է:

Արթուր Գևորգյանի խոսքով` նախ լուսանկարում չի երևում ավտոբուսի համապատասխան թիվը, և ըստ նրա` քիչ չեն դեպքերը, երբ Երևանում տեղի չունեցած իրադարձությունը համացանցում փորձում են այլ երանգով ներկայացնել` այն դեպքում, որ այդ ամենն իրականության հետ շատ հաճախ կապ ունեցած չի լինում:

«Քանի որ համացանցում տեղ գտած տեղեկությունը հստակ չէ, ապա ես այս ամենը բացառում եմ: Առաջին հերթին, եթե ուղևորներից մեկը գազօջախ միացրած լիներ,  վարորդն անմիջապես կկանխեր դա: Բացի այդ` ես կարծում եմ, որ մեր համաքաղաքացիները բավական ադեկվատ մարդիկ են, և եթե ուղևորներից մեկը գազօջախ միացրած լիներ, ապա մյուսները, վստահ եմ, որ դա նույնպես կկանխեին, որովհետև այստեղ  խոսքը վերաբերում է բոլորի անվտանգությանը»:

 

 

 

 

 

 

Զրույցի վերջում Արթուր  Գևորգյանը հավելեց, որ Երևանի քաղաքապատերանի համապատասխան ծառայության ներկայացուցիչները պարբերաբար մշտադիտարկումներ են անցկացնում, որոնց միջոցով էլ վերահսկվում են, թե որքանով են վարորդները բարյացակամ, արդյոք կանգնում են կանգառներում և այլ նմանատիպ հարցերը, ըստ այդմ էլ`  գազօջախի առկայությունը նույնպես չէր կարող վրիպել նրանց աչքից:

Հեղինակ` Լիլիթ  Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more