Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հունվարի 5-ին կայցելի Հալեպ ` այնտեղ նշելու Սուրբ ծնունդը։
Արամ Առաջինը Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում վաղը հանդիպելու է տեղի հայ համայնքի հետ, իսկ հունվարի 6-ին Սբ. Ծննդյան Պատարագ է մատուցելու։
Արամ Առաջինն այցելելու է նաև Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ և Հայ Ավետարանական Բեթել եկեղեցիներ։