▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագաչափերի բիզնեսից «Սեքյուրիթի դրիմը» ահռելի եկամուտ է ստացել

Armtimes.com-ը գրում է. Ամենամեծ եկամուտն ունեցողը, ըստ Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկի, «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն է, որը կապվում է Սերժ Սարգսանի ընտանիքի հետ: Համաձայն ՀՀ ԿԱ Ո ՃՈ-ԱՊԾՁԲ – 11/02 առ 13.06.2011թ. կնքված պայմանագրի, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել է տեսախցիկներ և արագաչափեր (տեղերը համաձայնեցված են Ճանապարհային Ոստիկանության կողմից), ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ֆիքսման նպատակով, իսկ ավելի ուշ Հաշաստանի ճանապրհներին: Ըստ կազմակերպության տվյալների, Երեւանի առնվազն 80 խաչմերուկում տեղադրված են տեսախցիկներ, իսկ հանրապետության առնվազն 117 ճանապարհի տեղադրած են արագաչափեր:

Հասկանալու համար, թե ինչ յուղոտ բիզնես է արագաչափերի բիզնեսը, կայքը համեմատել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում «Սեքյուրիթի դրիմ»-ի՝ տարբեր տարիներին վճարած հարկերի դինամիկան: Պարզվում է՝ 2011 թվականից ակտիվ գործունեության ծավալած այս ընկերությունը 5 տարում ռեկորդային արդյունք է գրանցել: 2011 թվականի չլինելով 1000 խոշոր հարկատուների ցանկում «Սեքյուրիթի» դրիմը 2015 թվականին արդեն Հայաստանի 80-րդ խոշոր հարկատուն էր իր վճարած 1.5 միլիարդ դրամ հարկով եւ իրենից ետ թողնելով այնպիսի ընկերությունների ինչպիսիք են՝ «Ջերմուկ գրուպը», «Գյումրի գարեջուրը», «Անելիք բանկը», «Էրեբունի բժշկական կենտրոնը» եւ «Առեքսիմբանկը»:

drim

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more