▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անմեղ ժողովուրդ կոտորող երեք ազգերը

Երեք ազգ աչքի են ինկեր որպէս անմեղ ժողովուրդ կոտորողներ՝ թուրքեր, գերմանացիք և բոլշևիկներ։
Այս երեք ազգեր կրնան միացած պողպատյա խիղճ մը շինել և հերթով գործածել։
Թուրքը գերմանացուն ըսէ․
-Խիղճդ տուր, տանեմ հայերուն կոտորեմ-բերեմ։
Գերմանացին ըսէ թուրքին․
-Չպրծա՞ր։ Վեց միլիոն հրէաներ կայներ կոտորվել կուզեն։
Իսկ բոլշևիկը ձեռքն ետև դրած սուսուփուս կայներ է․
-Ինչո՞ւ խիղճը չես ուզեր, մարդ չունե՞ս կոտորելու, ինչ է։
Դուք երկուսդ նախ վերջացուցէք կոտորածնիդ․ ես որ տարա՝ հազիվ վերադարձնեմ։ Իմս երկար կքաշէ։ Հարյուր հիսուն միլիոն մարդ ունեմ կոտորելու․ մէջները լիքը բանաստեղծ, գիտնական, բժիշկ, ճարտարապետ, լեզվաբան․․․


Լեռ Կամսար, 1947թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more