Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Սովորաբար մարդը մղձավանջ տեսնում է երազին քնած ժամանակ, կամ երբ հիվանդ է արթմնի: Հաղորդավար Արտակ Վարդանյանն այս սահմանը տեղաշարժեց ու իր ԵՐԵՎԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ ծրագրի վերջին թողարկմամբ ապացուցեց, որ մղձավանջ կարելի է ապրել նաև բանական սթափ վիճակում, քանի որ առնվազն մղձավանջ պետք է համարել Անի Զախարյանի ու Գոռ Թահմազյանի իրար կողք-կողքի կանգնելը որպես գաղափարակից, էլ չասենք մյուսներին: Գոռը ինչ որ տեղ նաև բնական է, որ պետք է դեմ լիներ Քիմի այցին. մարդն ամբողջ կյանքում հանդես է եկել որպես ազգայնական ու քրիստոնյա, սակայն որ Անի Զախարյանն է դեմ, այ դա նորություն է ու հենց այս մասով կարելի է այս ԵՐԵՎԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ-ը համարել մղձավանջային: Հիշենք ով է Անի Զախարյանը. քաղաքական գործիչ, եթե կարելի է նրան համարել այդպիսին, ով հայրենական քաղաքական դաշտ մտավ հակակուսաթաղանթային հայտարարություններով ու տևական ժամանակ է լրացնում է քաղաքական թատերաբեմի "ծաղրածուների" կամ "խեղկատակների" փաղանգը: Վրույր Թադևոսյանին չի կարելի համարել ինչ որ հեղինակություն, նույնիսկ իր ոլորտի մեջ, սակայն ամեն դեպքում իր հարցադրումները ուղղված Անիին, բավականին ճիշտ էին ու տեղին: Իսկ ինչ վատ բան էր արել Անիին Մամիկոն Խուրշուդյանը, ով մեղմ ասած ստեպ-ստեպ հայտնվում էր հակակուսաթաղանթային կուսակցության մեծահարգ նախագահուհու "գրդափի" տակ, ով մի կողմից խոսում էր արժանապատիվ հայ կնոջ կերպարի մասին, մյուս կողմից իրեն պահում ռուսերեն ասված "բազառնայա բաբա"-ի նման: Այ սա է մղձավանջը: Իհարկե մղփավանջային էր, որ նույնիսկ այս դեպքում Անին մնացել էր հավատարիմ ինքն իրեն ու շարունակում էր քաղաքական դեմագոգիայի ու պոպուլիզմի իր առաքելությունը, որի համար էլ հավանաբար ներդրվել է հայաստանյան քաղաքական դաշտի մեջ:
Ինչ որ է: Չշարունակելով ավելի խորանալ այս հաղորդման այս թողարկման մանրամասների մեջ, պիտի ուղղակի նշել` Անին իր ամպլուայի մեջ էր: