▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անասելի ցավ է , երբ անգամ վերջին համբույր չի կարող տալ ծնողն իր որդուն

 Այլ բան է մարտի դաշտում տեսնել զոհեր, տեսնել դիակներ, մեկ այլ բան է ներկա լինել նահատակված զինվորի հուղարկավորությանը: Այսօր ներկա էի Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից անմահացած 20-ամյա Նորիկ Սարգսյանի հուղարկավորությանը: Նորիկը իր մնացած ընկերների հետ , եթե մեզ համար հերոս է, ապա իր ծնողների համար նա նախ և առաջ որդի էր, զավակ, ով ծնողների լույսն էր, ապագան, ով ծնողների երջանկությունն էր , ծնողներին թոռնիկներ պարգևող ՈՐԴԻ էր... Անասելի ցավ է , երբ անգամ վերջին համբույր չի կարող տալ ծնողն իր որդուն, որովհետև անօրեն ու սրբապիղծ թուրքը նահատակված զինվորի մարմնին հանգիստ չի թողել, որի պատճառով փակ է մարմինը...Հավերժ փառք ձեզ ՏՂԵՐՔ, ներեք մեզ, որ չկարողացանք ձեզ օգնել ու նեցուկ լինել...Խոնարհումս ձեր ծնողներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more