▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը և ամերիկյան ժողովուրդը տրոհվեց

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մի բան հստակ է ինձ համար. ԱՄՆ և ամերիկյան ժողովուրդը տրոհվեց։ Երևի երբեք ամերիկացիներն այսպես բաժանված չեն եղել։ Թրամփը շարունակելու է անընդունելի լինել տասնյակ միլիոնավոր քաղաքացիների համար։ Սպիտակ և հարուստ ազգաբնակչությունը հաղթեց։ Կարծում եմ Թրամփի օրոք կլինեն միջռասայական բազում բախումներ։ Չեմ բացառում անգամ հետագայում նրան իմպիչմենտ հայտարարելու գործընթացի հավանականությունը։

Եթե փոխնախագահը ուժեղ ու խարիզմատիկ անհատականություն նշանակվի Թրամփի կողմից, ապա կարող է հենց փոխնախագահը հետագայում դառնալ ԱՄՆ Նախագահ։ Բայց արձանագրում եմ այն փաստը, որ ԱՄՆ ժողովուրդը պատրաստ չէ դեռ կին նախագահ ունենալ, պատրաստ չէ ռասայական հանդուրժողականության, պատրաստ չէ ներգաղթյալների հետ հավասարը հավասարին ապրել այս երկրում։

Արա Միրզոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more