Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ամեն տարի Նոր Տարվա զանգերը ղողանջելուց առաջ «պատերազմը» սկսվում է
Արդեն երեխաներն էլ են հասկացել, թե ինչու՞ հատկապես հենց այս օրերին, որպեսզի մարդիկ ամենուր խոսեն պատերազմի մասին, որպեսզի այդ խոսակցությունը տարածվի երկրով մեկ և ահ ու սարսափի մեջ պահի առանց այն էլ ահաբեկված ժողովրդին...
Այս ամենը արդեն դառնում է զզվելի և կարող է համազգային դեպրեսիայի պատճառ հանդիսանալ ...
Հ.Գ. Նոր Տարվա օրերին մոլագարներ Հիտլերն ու Ստալինն անգամ չէին պատերազմում: Անվերջանալի այս սպանդը ծանրագույն հանցանք է, որը սանձազերծել է Կրեմլը՝ ճակատագրով գերված հայ ժողովրդի հանդեպ...