▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորին չգիրանալու լուծումն էլ է գտնվել

Դիտեք նաև՝

​​​​​​​

«Ամանորն ամենասիրված, սպասված ընտանեկան  տոնն է, իսկ, թե ինչպես կկազմակերպենք ու կանցկացնենք այն, կախված է այդ տոնի հանդեպ մեր վերաբերմունքից, իսկ այն ձևավորվում է մանկության տարիներին և մեծ դեր է խաղում հենց ընտանիքը: Այդ իսկ պատճառով, եթե ընտանիքում երեխաներ կան, շատ ժամանակ պետք է հատկացնել նրանց, փորձենք ապահովել դրական հուզական վիճակը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան, Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար Սոնա Հարությունյանը:

Հոգեբանը կարևորեց նաև տարվա ընթացքում ձեռքբերումների,  հաջողությունների, բացթողումների վերլուծությունը:

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն էլ անդրադարձավ այն «չի կարելի»-ներին, որոնց մասին հատկապես տոների ժամանակ շատերը մոռանում են և առաջինը, ինչի մասին  հետո սկսում են անհանգստանալ՝ քաշի ավելացումն է.

«Խորհուրդ ենք տալիս Նոր տարին պլանավորել դեռ ամառվանից, քանի որ այդ ժամանակ են հասանելի թարմ միրգն ու բանջարեղենը: Այսինքն, պետք է դրանք պահել՝ չորացնելով կամ սառնարանում պահելով, քանի որ այս դեպքում օգտակար հատկությունները պահպանվում են: Իսկ, եթե այս ամենը չեք արել, ապա, գոնե նոյեմբերին սկսեք քաշը նվազեցնել՝ 1-2 կիլոգրամով: Վերացրե՛ք գազավորված ըմպելիքները, թթվասերախեղդ կամ մայոնեզով պատված աղցանները, յուղոտ մսերը»,-հորդորեց սննդաբանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more