«Ալիևիս նման աշխարհում չկա...» Դ.Կիսելյով
Այսօր առավոտյան «Ռոսսիա սեգոդնյա» գործակալության գլխավոր տնօրեն պարոն Կիսելյովը ձախ ոտքի վրա է արթնացել ու սիրակստիկը բռնել է ոչ ավել, ոչ պակաս Իլհամ Ալիևի հանդեպ:
ԱզերԹԱՋ-ին տված հարցարզույցի ժամանակ սա հայտարարել է, որ Իլհամ Ալիևը մեծ մասշտաբի պետական գործչի տպավորություն է թողնում , ինչպիսիք այժմ քիչ են Եվրոպայում։ Հետո ավելացրել է, որ Իլհամը թարմ գաղափարներով լցված ղեկավար է՝ Պուտինի պես:
Հիմա Կիսելյովը կամ փորձել է ծաղրել ադրբեջանցիներին ու Իլհամ Ալիևին կամ ընդհանրապես տեղեկություն չունի ոչ Ադրբեջանի, ոչ Իլհամ Ալիևի մասին: Բավական է, որ մարդ մի քանի տող կարդա Իլհամ Ալիևի ղեկավարման տարիներից ու այս ամենը նրա դեմքին ծիծաղ կառաջացնեն:
Կիսելյովը մինչ Ալիևի գովքը անելը թող հաշվի, թե քանի 18-20 տարեկան զինվոր է զոհվել նրա ղեկավարման տարիներին, թե ինչպես է ամեն տարի Ալիևի ընտանիքի օգնությամբ քանդվում այդ երկրի տնտեսությունը: Ձեռքի հետ էլ թող մի քանի այլ բաների ուշադրություն դարձնի հետո նոր , եթե կարողանա, թող խոսի Ալիևի միակ ու անկրկնելին լինելու ու թարմ գաղափարների մասին: