Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ալիևը հայտարարել է, որ մոտ ժամանակները պատերազմ չի սկսի Արցախում, այլ կսպասի, որ Հայաստանը դատարկվի բնակչությունից, իսկ Ադրբեջանը դառնա 10 միլիոն և ավելի, որից հետո կվերկանգնի պատմական արդարությունը և Արևմտյան Ադրբեջանը (ներկայիս Հայաստանը) կմիավորվի Ադրբեջանի հետ: Ինչ-որ ասում է Ալիևը, բավականին տրամաբանական է և հեռու չէ իրականությունից, եթե Սերժ Սարգսյանը ևս մի քանի տարի կարողանա պահել իշխանությունը:
Բայց մեզ ուրիշ հարց է հետաքրքրում, թե ինչո՞ւ է հենց հիմա է նա նման հայտարարություն անում, որի մեխը այն է, որ մոտ ժամանակները չի պատրաստվում պատերազմական գործողություններ սկսել:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարևոր առևտուր է գնում և ըստ հավանականության որոշ պայմանավորվածությունների են հանգել: Ստամբուլում Լավրովը հանդիպել է Չավուշօղլուի հետ,որից հետո Չավուշօղլին շապ եկավ Բաքու և հանդիպեց Ալիևի հետ: Կարճ ժամանակ անց Ալիևը իր "խաղաղասիրական" հայտարարությունը արեց:
Ըստ հավանականության հետևյալ պայմանավորվածություններին են հանգել. Սիրիայի քրդերին ռուսները մատաղ են տանում` Սիրիայում թուրքերը անվտանգության գոտի են ստեղծում, որպեսզի թույլ չտան քրդերին` Թուրքիայի և Սիրիայի, ընդհանուր շփման գիծ ունենան, ինչը խիստ կենսական է Էրդողանի համար:
Դիմացը ռուսները ոնց-որ երկու բան են պահանջել` Ղարաբաղում հանգիստ լինի վիճակը և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող իսլամիստների դեմ միջոցառումներ ձեռնարկվեն և գուցե Ռուսաստանի տարածքում գործողների վերաբերյալ ինֆորմացի տրամադրի Թուրքիան: