▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում մեկնարկել է խոշորամասշտաբ զորավարժություն

razm.info-ն գրում է. Նոյեմբերի 12–ին Ադրբեջանի բանակի շուրջ 60 հազար զինծառայողի, տարբեր տեսակի զինտեխնիկայի ներգրավմամբ մեկնարկել է զորքերի և զենքերի կառավարման ստուգողական զորավարժություն: Վարժանքների մի մասն անցկացվում է նաև հայկական տարածքներին սահմանամերձ զորավարժարաններում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը՝ նշելով, որ վարժանքները կավարտվեն նոյեմբերի 18–ին։

Համաձայն հայտարարության՝ զորավարժությանը ներգրաված է շուրջ 50 միավոր ինքնաթիռ և ուղղաթիռ, 150-ից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 700-ից ավելի հրթիռային և հրետանային համակարգ:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում խաղարկվելու են պաշտպանության կազմակերպման, վերախմբավորման, զորքերի մարտական պատրաստության բերման, հակահարձակման անցնելու գործողություններ։ Օդային հետախուզության համար ներգրավվելու են անօդաչու թռչող սարքեր։

Նոյեմբերի 12–ին մեկնարկել է վարժանքների առաջին փուլը, որի ընթացքում զորքերը դուրս են բերվում ելման կետեր, բացազատվում են դաշտային ղեկավարման կետեր։ Տագնապով դուրս բերված զորքերը և հրամանատարական կառավարման կետերը վերախմբավորվել են օպերատիվ նշանակման շրջաններ։

Ռազմական ավիացիայի միավորները տեղակայվել են պահեստային օդանավակայաններում, հրթիռահրետանային ստորաբաժանումները դուրս են բերվել ժամանակավոր կրակային և մեկնարկային դիրքեր։ Շարասյունների անվտանգությունը «պայմանական հակառակորդի հարձակումներից ապահովում է մարտական ավիացիան»։

Հավելենք, որ Ֆիզուլիի շրջանում բացազատված հրամանատարական ղեկավարման կետ են այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը, պաշտպանության նախարար, գեներալ–գնդապետ Զաքիր Հասանովը, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Նեջմեդդին Սադիկովը։

Շարունակությունը  սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանի նախագահը և բանակի հրամկազմն այցելել են Ֆիզուլիում բացազատված հրամանատարական կետ

 

Ադրբեջանի բանակի հրետանային ստորաբաժանումները՝ զորավարության ընթացքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more