▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում կրկին զինվոր է մահացել

Իրեն ընդիմադիր համարող ադրբեջանական Meydan.TV-ին հայտնում է , որ այսօր՝ նոյեմբերի 5-ին, այրան զեղում ստանալուց հետո Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է Ադրբեջանի Իսմայիլի շրջանի Ղուշենջե գյուղի բնակիչ Ջաբիլի Ռահիմ Էլբրուս օղլուն: Զինվորը ծառայում էր Բաքու քաղաքին հարակից Սուրախան շրջանի Հովսան բնակավայրում, ծնվել է 1997-ին, և նրա ծառայության ավարտին մնացել էր 2 ամիս:

Սակայն ծնողները, հարզատները և ադրբեջանցի սոց,ցանցերի օգտատերերը չեն հավատում մահվան լուրին, նրանք միաբերան պնդում են , որ զինվորին սպանել են զորամասում: Միայն այս՝ 2016 թվականին, սա ադրբեջանական ՊՆ-ում և մյուս պետական կառույցներում գրանցված 143-րդ մահվան դեպքն է:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more