▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի հետ շփվելու միայն մեկ միջոց կա՝ զենքը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Տավուշի մարզի բոլոր դիրքերում եղել եմ։ Որոշներում մի քանի անգամ։ Վստահ կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ մենք ամենալավ կահավորված և անվտանգ հենակետերն ունենք։ Իսկ ընդհանուր դիրքը միանշանակ գերակայող է թշնամու նկատմամբ։ Հետևաբար, պետք է եզրակացնել, որ շատ երկար և մանրակրկիտ են պատրաստվել ադրբեջանցիներն այդտեղ դիվերսիոն ներթափանցման փորձ անելուն։ Թշնամին այժմ ետ է շպրտվել մեծ կորուստներով։ Իմ տեղեկություններով իրավիճակը հիմա համեմատաբար հանգիստ է։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Ավելի ճիշտ՝ միայն մեկ բան է նշանակում. որ Ադրբեջանի հետ շփվելու միայն մեկ միջոց կա՝ զենքը։ Իսկ խաղաղության մասին բոլոր այլ տիպի երազանքները սին են ու դատարկ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more