▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը կորցրել է իր տարադրամային պահուստի կեսը

Անցյալ տարիներին ադրբեջանական մանաթի համար բնորոշ էր փոխարժեքի որոշակի կայունությունը համաշխարհային տարադրամների նկատմամբ:

Այդ պատճառով անսպասելի էր ընթացիկ տարվա փետրվարին նրա կտրուկ արժեզրկումը: 

Այսպես, 2013-ից մինչեւ 2014 թվականը Ադրբեջանում դոլարի պաշտոնական փոխարժեքը գործնականում չի փոփոխվել: Նույնիսկ թեթեւակի իջել է:  Եվ դրա համեմատ շատ մեծ էր հակադրությունը դրա եւ վերջին տարվա ընթացքում դոլարի նկատմամբ մանաթի մոտ  2 անգամ թուլանալու միջեւ:

Միաժամանակ առավել կտրուկ էր արժեզրկումը ընթացիկ տարվա դեկտեմբերի  21-ին նրա լողացող փոխարժեքի անցնելուց հետո: Ընդամենը մեկ օրվա ընթացքում Ադրբեջանում դոլարն ամրապնդվեց մոտավորապես մեկ ու կես անգամ:  

Երկրի ղեկավարությունը մանաթի  արժեզրկումը բացատրում է  «նավթի գնի եռակի նվազմամբ»: 

Ադրբեջանի տնտեսության մեջ նավթի դերի վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Քանի որ տեղական աղբյուրների տեղեկութունը կարող է անաչառ չլինել, ներկայացնենք ամերիկյան վարկանիշային   Fitch Ratings գործակալության տվյալները: Դրանց համաձայն, նավթին, նավթամթերքին եւ բնական գազին է բաժին ընկնում արտահանման   95 տոկոսը, պետբյուջեի եկամուտների 75 տոկոսը եւ  ՀՆԱ-ի 40 տոկոսը:

Այս թվերից պարզ է դառնում, թե Ադրբեջանի տնտեսությանը ինչ վնաս է հասցրել նավթի համաշխարհային գների անկումը: Ակնհայտ է նաեւ, որ այս երկրի տնտեսության մեջ լուրջ անհամամասնություն կա, ինչն ավելի է խորացրել  մանաթի ճգնաժամը: 

Պարզ է, որ մանաթի թուլացումը հանգեցրել է ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ պահանջմունքի ավելացմանը, այստեղից էլ` երկրի Կենտրոնական բանկի փորձերին` տարադրամի լայնածավալ միջամտություններով զսպել նրա  հետագա անկումը:  Նշենք, որ ընթացիկ տարվա սկզբից ԱՀ ԿԲ-ի տարադրամային պահուստը նվազել է ավելի քան   6,9 մլրդ-ով կամ 50,3 տոկոսով: Այսինքն` կիսով չափ: 

Պարզ է, որ համաշխարհային տարադրամի կրկնակի ամրապնդումը հանգեցրել է ներմուծված ապրանքի թանկացմանը: Պաշտոնական տվյալներով, նոյեմբերին մթերային ապրանքները թանկացել են տարեկան հաշվարկով միջինը 4,6 տոկոսով, իսկ ոչ մթերայինները` 3,6 տոկոսով: Նշենք, որ աշխարհում սննդամթերքի առումով վերջերս  ճիշտ հակառակ միտումն է նկատվում:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more