▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը աննախադեպ կապեր է հաստատում Թրամփի հետ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ԱՄՆ հրեական կազմակերպությունները իրենց տոնը՝ Հանուկան, կազմակերպում են Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության ֆինասավորմամբ: Իսկ միջոցառման անցկացման վայր է ընտրվել Վաշինգտոնի նոր վերակառուցված և ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկը՝ Trump հյուրանոցը: Չի բացառվում, որ միջոցառմանը հրավիրվի նաև նորընտիր նախագահ Թրամփը: Ադրբեջանը այս քայլով ճիշտ ժեստ է անում հրեական լոբբիստներին, կարգավորում է հարաբերությունները ԱՄՆ ամենահզոր գործոնի՝ հրեական համայնքի հետ և վերջապես Թրամփի հյուրանոցի ճիշտ ընտրությունը մեկնաբանության կարիք չունի: Խելոք ու գրագետ են սկսել աշխատել, իրենց սխալների վրա սովորում են շատ արագ: Հիշեցնեմ, որ Հայոց ցեղասպանության չկառուցված թանգարանը, որ գտնվում է այս շենքից և Սպիտակ տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, տարիներ ի վեր չի կառուցվում և չի բացվում: Չեմ բացառում, որ ադրբեջանցիները շուտով Վաշինգտոնում Խոջալույի «ցեղասպանության» թանգարան կկառուցեն:

Սուրեն Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more